կարևոր
346 դիտում, 3 ժամ առաջ - 2024-12-23 17:23
Աշխարհ

Քրդերը հաշտեցրել են Թեհրանին եւ Անկարային

Քրդերը հաշտեցրել են Թեհրանին եւ Անկարային
Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» (D-8) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Փեզեշքիյանին, որի ժամանակ հայտարարել է՝ «Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ»: Նա նշել է «Սիրիայի տարածքային ամբողջականութայն եւ միասնության պահպանման անհրաժեշտությունը» եւ ընդգծել․ «Սիրիայում կայունացումը կծառայի ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, սիկ դրա շուտափույթ վերականգնումը կարող է ապահովվել բոլոր տարածաշրջանային եւ միջազգային խաղացողների մասնակցությամբ»: Բայց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին մեղադրեց ԱՄՆ-ին եւ Իսրայելին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մեջ եւ մատնանշեց, որ «հարեւան պետությունը (Թուրքիան) զգալի դեր է խաղացել եւ շարունակում է խաղալ», թվում էր, թե իրանա-թուրքական հարաբերոթյունները մտնում են ճգնաժամի փուլ: Բայց նման բան կարծես թե տեղի չի ունենում։ Ինչո՞ւ․ իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Մերձավոր Արեւելքում Թեհրանի գլխավոր դաշնակից Բաշար Ասադի ռեժիմի անկումը շոշափելի հարված էր Իրանին եւ նրա դիրքերին ոչ միայն Սիրիայում։ Այս կապակցությամբ Փեզեշքիյանը հատուկ ընդգծել է «երկրի ապագան որոշելիս արտաքին ուժերի միջամտությունը բացառելու անհրաժեշտոթյունը»: Միեւնույն ժամանակ, Իրանի իշխանոթյունները սկսել են արագ ճկունություն ցուցաբերել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ մոտեցումներում եւ գնահատականներում: Նրանք հայտարարել են՝ «մեր փոխգործակցոթյունը նրանց հետ, ովքեր կղեկավարեն Դամասկոսում, կախված է Իրանի եւ Սիրիայի շիաների նկատմամբ նրանց վարքից եւ քաղաքականությունից, ինչպես նաեւ նրանից, թե նրանք որքան հեռու կլինեն սիոնիստական ռեժիմից եւ ահաբեկչական խմբավորումներից»: Ավելին, եթե նախկինում Թեհրանն աջակցում էր Սիրիայի նախկին նախագահ Ասադին, ապա իր հայտարարության մեջ ԱԳՆ-ն Սիրիայի նախկին ղեկավարության վրա է դրել Դամասկոսում ռեժիմի անկման պատասխանատվությունը: Բացի այդ, արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են՝ պաշտոնական հայտարրություններից բացի, Իրանի իշխանությունները անմիջական կապի մեջ են մտել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ թույլ չտալու թշնամանքի առաջացում երկու երկրների հարաբերություններում»: Մասնավորապես, նրանք հայտարարել են երկկողմ հարաբերությունների կայունացման համար երկխոսության պատրաստակամության մասին, փոխել են Դամասկոսի նոր իշխանությունների նկատմամբ պաշտոնական քարոզչության բառապաշարը, թեեւ Սիրիայում զինված ընդդիմությունը հակաիրանական է տրամադրված: Այնուամենայնիվ, առկա են քաղաքական նոր իրողություններին հարմարվելու Թեհրանի փորձերը։

Բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ Թուրքիան, որը սիրիական ուղղությամբ սկսել է բախվել կոալիցիոն ուժերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի եւ արաբական որոշ երկրների հակազդեցությանը, որոնք ընդհանուր առմամբ իրենց հայացքն ունեն Սիրիայի ապագայի եւ մասնավորապես քրդերի կարգավիճակի վերաբերյալ: Այդ պատճառով Անկարան եւ Թեհրանը սկսել են մտածել Արեւմուտքին հակազդելու կոալիցիա ստեղծելու մասին՝ սիրիական տարածքում սեփական ազդեցությունը պահպանելու համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով, հայտարարել է․ «Թուրքիան Դամասկոսում իշխանության զավթում չի իրականացրել եւ գերտերություն չէ, որը մտադիր է կառավարել Սիրիան։ Հետեւաբար, չպետք է լինի ոչ թուրքական տիրապետություն, ոչ պարսկական տիրապետոթյուն, ոչ էլ արաբական տիրապետություն», - ընդգծել է Ֆիդանը։ «Մենք բոլորս պետք է հիմնված լինենք համագործակցության վրա»։ Միեւնույն ժամանակ նա նշել է Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքը՝ քրդական ռազմական կազմավորումները, որոնք համարվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղեր, եւ որոնք փորձում են պահպանել իրենց ներկայությունն ու գերիշխանությունը ՍիրիայումՓորձագետների գնահատմամբ՝ հենց քրդական գործոնը կարող է հանգեցնել Իրանի եւ Թուրքիայի մասնատմանը։

Անկարան կարծում է՝ եթե Դամասկոսի նոր իշխանությունները սկսեն լուծել քրդական խնդիրը Սիրիայի տարածքային ամբողջականության համատեքստում, ապա «Թուրքիայի զինված միջամտության կարիք չի լինի»: Սակայն հստակություն չկա Անկարայի եւ Թեհրանի համաձայնության մեջ՝ ենթադրյալ սիրիական ներառական կառավարությունում քրդերի մասնակցության հարցում։ Այդ կապակցությամբ Ֆիդանը մատնանշել է նաեւ Ռուսաստանին այդ գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը։ Սակայն Անկարան չի ցանկանում նոր վարչակազմում տեսնել PKK-ի քրդերին, ինչը խնդրահարույց է դարձնում երկրում անվտանգության եւ կայոնության պահպանման համակարգը: Կա նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշումը, նրա ռազմական ներկայությունը Սիրիայում եւ աջակցությունը քրդերին։ Առայժմ Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է լուրջ հարձակողական գործողություններ չձեռնարկել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության» ուժերի դեմ։ Բայց թե ինչ կլինի հետո, ոչ ոք չգիտի։ Անկարան եւ Թեհրանն անցկացնում են խորհրդակցություններ», - ամփոփել է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի