«Այս ամառը կարող է քաղաքականապես ակտիվ լինել, քանի որ վերջինն է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Որեւէ մեկը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել` սպասել աշնանային զարգացումներին։
Ուստի հնարավոր է, որ ամռան ընթացքում էլ բավական էական տեղաշարժեր լինեն, բայց ամենայն հավանականությամբ հիմնական գործընթացները կծավալվեն աշնանը, որովհետեւ սեպտեմբերի 1-ից արդեն միանգամից մտնելու ենք նոր փուլ, երբ բոլոր քաղաքական ուժերը դինամիկ պայքար են սկսելու առավելագույն հասարակական աջակցություն ապահովելու համար»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը: