|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սա առնվազն ավելի բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար, որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել, և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել»,- գրել է Ոսկանյանը։