կարևոր
3436 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-26 19:39
Քաղաքական

Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացները

Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացները

Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։։

«Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։

Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։

Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։