|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը միմյանցից անջատ գործընթացներ են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներն անջատ են միմյանցից, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու:
Երկու երկրների հետ էլ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ գործընթացներ են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,-ասաց նա: