Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 429.52 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 508.32 |
GEL | ⚊ | ₾ 143.76 |
Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, բավականին հետաքրքիր և ստեղծված իրավիճակին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արմենն առաջարկում է 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթաց սկսել:
Առաջարկի հիմնավորումները բազմաթիվ են` հանուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության նահատակվելու վեհ գաղափարի ամրագրումից մինչև Հայաստանի ու Արցախի համար պայքարի կարևորության հաստատում:
Փաշինյանական թշնամական թեզերն այն մասին, թե մեր մարտիկները «հանուն ոչնչի են զոհվել», ոչ միայն քարոզչական մակարդակում պետք է հերքել ու ոչնչացնել, այլ մեր նահատակների անձնազոհությունը պետք է արժեվորել և բարձրացնել լրիվ այլ հարթություն:
Սա ենթադրում է ոչ միայն հասարակական, քաղաքական մակարդակում քննարկումների ծավալում, այլ վերջնարդյունքում` բոլոր փաստարկներով/հակափաստարկներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացում:
Երկրում տեղի ունեցող` բոլոր ուղղություններով, զանգվածային անկումային գործընթացները, որոնք վառ արտահայտված են հատկապես ազգայինի ու հայ ինքնության դեմ ծանր հարվածներով, պետք է կանգնեցվեն և դրանում, անկասկած, իր ծանրակշիռ դերը պետք է ունենա Հայոց Եկեղեցին»,- գրել է նա: