Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի կողմից Անդրանիկ Օզանյանի` Սոչիում կանգնեցված հուշարձանի ապամոնտաժումը վրդովեցրել է Ռուսաստանում եւ աշխարհի այլ երկրներում բնակվող հարյուրհազարավոր համշենահայերի. տեղեկացնում է «Երկրամասը»:
«Անդրանիկ Օզանյանը մեզ համար ոչ միայն ազգային հերոս է եւ ժողովրդի ազատության համար պայքարած մարտիկ, նա նաեւ մեր համերկրացին է` Օսմանյան Թուրքիայի Տրաբզոն վիլայեթից, որտեղից սերել են ներկայումս Սոչիում ապրող բազմաթիվ համշենահայեր»,- ասվում է Կրասնոդարի «Համշեն» կենտրոնի եւ Մոսկվայի համշենահայերի միության հայտարարության մեջ:
Նամակագիրները նշում են, որ Ռուսաստանի համշենահայերը այդ իրողությունը համարում են վանդալիզմ, որը կարող է տարածաշրջաում հասարակական անդորրը ապակայունացնող գործոն դառնալ:
Ի դեպ, մինչ օրս ոչ մի հստակ, գիտակից պատասխան չի տրվել, թե ինչու է ապամոնտաժվում հայ ժողովրդի ազգային հերոս, ռուսական բանակի գեներալի հուշարձանը, ընդ որում` մի կազմակերպության կողմից, որն այն տեղադրելու նախաձեռնությանը չի էլ մասնակցել:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին հայտարարությունները հաշվի առնելով` նամակի հեղինակները հույս են հայտնում, որ նա միջոցներ կձեռնարկի արդարությունը վերականգնելու ուղղությամբ, այն է` հուշարձանը կտեղադրվի նախկին տեղում, իսկ մեղավորները կպատժվեն: