Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցցանցերում տարածվում է օրերս Վաշինգտոնում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա գրություն փակցելու վերաբերյալ լուսանկարը
«Այո՛, ես մեղավոր եմ մարդկության դեմ հանցագործությունների համար», - գրված էր ցուցատախտակի վրա. հայտնում է greetcitytimes.com կայքը։
Գրությունը վերաբերում է Թուրքիայում 1919 թ. մեկնարկած թուրքական ազգային ազատագրական պայքարի ժամանակ դրա ղեկավար Աթաթուրքի և նրա զորքերի կողմից իրականացված ցեղասպան և դաժան գործողություններին՝ մասնավորապես հայերի, հույների և ասորիների դեմ։
Հունաց ցեղասպանությունների հետազոտման կենտրոնը փոխանցում է, որ նման գրությունը կախել է ոմն հույն, որի ընտանիքի մեծ մասը զոհ է գնացել Զմյուռնիայում (Իզմիր)՝ 1922 թվականին։
Հիշեցնենք, որ 2008 թ. Եվրոպական խորհրդարանում դոկտոր Ռոնալդ Մյունխը հայտարարել էր, որ եթե Աթաթուրքը ողջ լիներ, ստիպված կլիներ կանգնել դատարանի առջև՝ ռազմական հանցագործությունների համար։
Ըստ կենտրոնի՝ հույների ցեղասպանության եզրափակիչ ակտերից գլխավորը համարվում է Աթաթուրքի հրամանով 1922 թ. սեպտեմբերին հունաշատ և հայաշատ Զմյուռնիայի հրկիզումը, որի ընթացքում Աթաթուրքի հրամանով նրա զորքերը բռնաբարում, սպանում և թալանում էին հայերին և հույներին։
Ադոլֆ Հիտլերը ժամանակին Քեմալի մասին ասել էր. «Աթաթուրքն իմ ուսուցիչն է. Մուսոլինին նրա առաջին, իսկ ես նրա երկրորդ աշակերտն եմ»։