|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ապրիլի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հայ ազատագրական շարժման խորհրդանիշերից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:
Անդրանիկ Օզանյանը 1921թ. 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: 1960-ական թթ. Պողոսյանը ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստանին փոխանցելու համար: 1988-ին` մահվանից երեք տարի առաջ, Կույումջյանը ձեռագրերը փոխանցել է որդուն` Հրաչ Կույումջյանը: Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև` Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Անգլիա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու շուրջ: