|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ղրղզստանում բնակվող համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Արցախում. տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով «Հայաստանի զրուցակից» թերթը:
ԼՂՀ-ում վերաբնակվելու ծրագիր մշակելու նպատակով Ղրղզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը ժամանել է Հայաստան: Հայաստանից նա կմեկնի Արցախ` մոտ 200 ընտանիքի բնակության հնարավոր վայրերն ուսումնասիրելու։
«Մեր տեղն այստեղ է` Հայաստանում։ Ճակատագրի բերումով 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել՝ Աջարիա, Միջին Ասիա... Վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է Կարաբաջակովը:
Նախատեսվում է, որ համշենահայերը բնակություն կհաստատեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Նրանց հող եւ տնտեսություն վարելու միջոցներ կհատկացվեն: Ծրագիրը կֆինանսավորվի այնքան ժամանակ, մինչեւ համշենահայերը ոտքի կանգնեն։