Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բուլղարական Վառնա քաղաքի Գալաթա շրջանում հավաքված հարյուրավոր մարդիկ հարգել են Բուլղարիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հերոս, գեներալ Անդրանիկ Օզանյանի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», Անդրանիկի 6 մետրանոց հուշարձանը կանգնեցվել է քաղաքի հրապարակներից մեկում, որը կրելու է նրա անունը:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Բուլղարիայի քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչները, նաեւ Անդրանիկի թոռը` Վարդան Նռանյանը:
Գեներալին նվիրված հուշարձանի բացումն առաջին միջոցառումն է Բալկանյան պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված շարքում:
Անդրանիկին հուշարձանի կանգնեցման` բուլղարական իշխանությունների նախաձեռնությունը, ինչպես միշտ, առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը, որը պաշտոնապես բողոք է ներկայացրել: Սակայն Բուլղարիան չի ենթարկվել թուրքական շանտաժին, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ իշխանությունների ճնշման տակ ապամոնտաժվեց հերոսի` Սոչիում կանգնեցված արձանը: Քաղաքի իշխանությունները պատճառաբանել էին, թե Թուրքիան սպառնում է խոչընդոտել Սոչիում անցկացվելիք օլիմպիական խաղերին: