|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Թուրքիայի համշենահայերի կողմից 2011 թ. Ստամբուլում հիմնված ՀԱՏԻԿ միությունը նախապատրաստվում է նոր միջոցառման: Միջոցառումը կրելու է «Մի բուռ Համշեն» խորագիրը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Աղբյուրի համաձայն` միջոցառման շրջանակներում դասախոսությամբ հանդես է գալու գիտնական ու գրող Իբրահիմ Քարաջան, ով ներկայացնելու է Համշենին և համշենահայությանը նվիրված իր նոր գիրքը, որը տպագրվելու է շուտով և մեծ տպաքանակով:
Միջոցառումը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 1-ին, ժամը 19:30-ին, ՀԱՏԻԿ միությունում:
Հիշեցնենք, որ ՀԱՏԻԿ միության համահիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը 2011 թ. Akunq.net-ին տված հարցազրույցում նշել էր, որ սույն միության նպատակն է թույլ չտալ, որ հայոց լեզվի Համշենի բարբառն ու մշակույթը կամաց-կամաց անհետանան` գլոբալիզացիայի և ուրբանիզացիայի հետևանքով:
Մելինե Անումյան