Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիում անցկացված ցույցերի կազմակերպիչներին մեղադրել է սաբոտաժի, Անկախության օրվա առթիվ անցկացվելիք զորահանդեսը ձախողելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:
«Ակցիաների կազմակերպիչները ձեռք բարձրացրին Վրաստանի ժողովրդավարության վրա, սակայն մենք ոչ ոքի թույլ չենք տա քաոս ստեղծել ու ապակայունացնել երկրի վիճակը: Մենք չենք նահանջի եւ կպաշտպանենք ժողովրդավարությունը մեր երկրում»,- ըստ apsny.ge-ի` զորահանդեսի ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին:
Ըստ նրա` բոլորն էլ խոսքի եւ այլ ազատությունների իրավունք ունեն, սակայն ընդդիմությունը ոչ թե խոսքի ազատություն, այլ բռնություն ու զոհեր էր ուզում: «Երբ նրանք երեկոյան չկարողացան հասնել իրենց ուզածին, փախան այստեղից ավտոմեքենաներով` վրաերթի ենթարկելով երկու մարդու»,- նշել Վրաստանի նախագահը:
Նա նաեւ հայտարարել է, որ ընդդիմության գործողությունների սցենարը դրսում է գրվել: