|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
2018-ից 2020 թվականները Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում լինի ավելի քիչ Ռուսաստան, «Չդադարող պատերազմ. ինչպես և ո՞վ բերեց այն» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Աշխարհաքաղաքական այն վակուումը, որ առաջացավ տարածաշրջանում մինչև 2020 թվականը, լցվեց Թուրքիայով ու, այո՛, Նիկոլ Փաշինյանն է իր տխմար քաղաքականությամբ հրավիրել Թուրքիային Հարավային Կովկաս, հրավիրել Արցախ ու սա դառը ճշմարտություն է», - ասաց նա:
Ըստ Աշոտյանի՝ կեղծ ժողովրդավարություն գոռալով, կեղծ ժողովրդավարություն քարոզելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը:
«Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ 2020 թվականից հետո խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը», - նշեց ՀՀԿ փոխնախագահը: