|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 9-ից 11-ը գործընկեր Արմենուհի Կյուրեղյանի հետ մասնակցեցի Վեսթմինսթեր Ժողովրդավարության հիմնադրամի (WFD) «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» ծրագրի եռօրյա սեմինարին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից։
Անդրադարձ կատարվեց էներգետիկ անվտանգության մի շարք հիմնախնդիրների։
Հատկապես կարևորում եմ Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի բարեփոխումների հարցը, ինչպես նաև՝ պառլամենտական վերահսկողության մեխանիզմների և հետօրենսդրական քննության-մոնիթորինգի իրականացման մեթոդների անհրաժեշտությունը։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ