Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չգիտեմ՝ ինչ նպատակով էր եկել Գուրգեն Արսենյանը՝ սադրելու, արժեզրկելու, թե ինչ-որ տեսակի պարգևավճար ստանալու, սակայն ցավալի էր տեսնել այդ ամենը։ Այս մասին Ազգային Ժողովում լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Միանշանակ որպես փաստաբան կարող եմ փաստել, որ վերջին երկու տարվա ընթացքում պարբերաբար բախվում ենք իրավական անզորության, որովհետև տեսնում ենք միայն իրավախախտումների և քաղաքական հետապնդումների տարափ։ Միանշանակ կարող եմ փաստել, որ ժողովրդավարակ բաստիոն կոչվածը դարձել է բռնապետության զնդան։ Ոչ բոլոր իրավական ճանապարհներն են դրսում սպառված, սակայն միանշանակ վստահ եմ, որ սա քաղաքական խնդիր է, Լաչինի միջանցքի բացումը քաղաքական հարց է, որովհետև քանի դեռ իշխանությունը սպասարկում է թշնամական երկրների շահերը, ո՞վ պետք է այդ իրավական ճանապարհով լուծում գտնի։ Ես վստահ եմ, որ բոլորդ եք համամիտ նրա հետ, որ Հայաստանը գնում է դեպի բռնապետություն։ Արժեզրկվում է ամեն ինչ, իրավական ճանապարհով խնդրի լուծումը, արժեզրկվում են դատարանները, սկսվել է մեծ թափով արժեզրկվել բանակը»,- ասաց նա։