Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ:
Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց պատվիրակությունը:
Հայաստանի խորհրդարանը ներկայացնող բազմանդամ այս պատվիրակությունը պետք է մասնակցի համագումարին, ինչպես նաեւ ներկա պետք է գտնվի Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսին:
Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծ ընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝ 13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին:
Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին:
Հ.Յ.Դ. Հունաստանի Կենտրոնական կոմիտե