|
Փոխարժեքներ
15 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կատակել է, թե վարչապետ Վլադիմիր Պուտինը ուշանալու սովորություն ունի:
Պետերբուրգում կազմակերպված միջազգային իրավաբանական ֆորումի ժամանակ մոդերատոր, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ասել է, թե պետք է նիստը սկսել, որպեսզի հետո մասնակիցները ճաշից չուշանան:
«Մենք Գերմանիայում չենք, մեզ մոտ ընդունված է մի քիչ ուշանալ: Դուք գիտեք դրա մասին: Թեեւ այդ առումով ես բացառություն եմ»,- ի պատասխան Շրյոդերի ասել է Մեդվեդեւը:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Պուտինի ուշանալու սովորության մասին լրատվամիջոցները բազմիցս գրել են: Նա նույնիսկ 2003-ին, երբ դեռեւս նախագահ չէր, ուշացել է Բրիտանիայի թագուհու հետ հանդիպումից: