կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 23:25
Քաղաքական

Սովորություն է դարձել

Սովորություն է դարձել

Վանաձորի ավտոկայանում նորից մարդկային կուտակումներ են. չի գործում Վանաձոր-Երևան երթուղին, իսկ տաքսիստները սովորականից ավելի բարձր գնով են համաձայնում տեղափոխել ուղևորներին` այն էլ հասցնելով ոչ թե մայրաքաղաք, այլ հարող շրջաններ:

Սա ո'չ առաջին, ո'չ էլ, համոզված ենք, վերջին անակնկալն է վանաձորցիների համար: Սովորություն է դարձել. ամեն անգամ, երբ Երևանում հանրահավաք է, խեղճերին «փակում» են իրենց մարզում:

Բայց ինչ անեն այն մարդիկ, ովքեր  աշխատում են Երևանում և պետք է գնան աշխատանքի, այլ ոչ թե հանրահավաքի: Ավելին` հանրահավաքի մասնակիցները, իմանալով իրենց գլխի գալիքը, արդեն երեկ են ժամանել Երևան: Իսկ ավտոկայանում հավաքվածները պնդում են, որ իրենք Երևան են գնում այլ գործերով և հանրահավաքի հետ կապ չունեն:

Փաստորեն, հանրահավաքների ժամանակ Երևանը ժամանակավորապես անհասանելի է:

 Այս մասին «ԵՐԿԻՐ»-ի Վանաձորի թղթակից Աննա Պեչենևսկայի հոդվածը կարող եք կարդալ այստեղ