|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քծնող արվեստագետը նողկալի երեւույթ է. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները:
Հիմա կասեն՝ ապրելու խնդիր է...
Իսկ կներեք, էսօր, բացի մի քանիսից, ո՞վ չունի ապրելու խնդիր...
Ասելս ինչ է՝ պետք չէ նսեմանալ ու քծնել օրվա իշխանավորին...
Հետո դա դառնում է սովորություն, ինչից հնարավոր չէ ձերբազատվել, այնպես, ինչպես անբարո կինը՝ հայտնի զբաղմունքից»: