«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթարկել իր ենթականերից մեկին: Մեր աղբյուրների ասելով, այս անգամ նա իր մոտ է կանչել ԴԱՀԿ-ի ընդհանուր բաժնի արդեն նախկին` կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին: Վերջինս կարծելով, թե գլխավոր հարկադիր կատարողը փոշմանել է եւ իրեն նոր աշխատանքի առաջարկ է ուզում անել, ներկայացել է նախկին շեֆին եւ ընկել նրա «դռբի» տակ: Մ. Պողոսյանը, որը, մեր աղբյուրներկի մատուցմամբ, ոչ սթափ վիճակում է եղել, այնքան է ծեծել Սամվելյանին, որ նրան շտապ օգնությւոն է ցուցաբերվել: