Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի այն արտահայտությունը, թե իբր ազգային հավաքականի մարզիչն իր ֆավորիտներն ունի թիմում:
«Երբ ֆուտբոլիստը չի խաղում, նա մարզչի ֆավորիտների թվում չէ, այսպես են կարծում այն ֆուտբոլիստները, որոնք չեն հայտնվում հիմնական կազմում: Բայց մարզիչը չի կարող սիրված և չսիրված ֆուտբոլիստներ ունենալ: Նա միշտ վարվում է այնպես, ինչպես ավելի նպատակահարմար է թիմի խաղի համար: Իսկ երբ ֆուտբոլիստը չի խաղում, նա սկսում է այլ պատճառներ փնտրել, մեղադրել մարզչին և այլն: Բայց կրկնում եմ` մարզիչը միշտ լավագույն տարբերակներն է փնտրում անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Պավլյուչենկոն հավաքականի հիմնական կազմում դուրս չի գալիս խաղադաշտ ոչ թե այն պատճառով, որ իմ ֆավորիտների թվում չէ, այլ որովհետև կան այլ մարզական պատճառներ»,- Ադվոկատին մեջբերում է Советский спорт-ը: