կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 23:24
Առանց Կատեգորիա

Վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի. Միհրան Հակոբյան

Վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հոր վերաբերյալ մամուլում տարածված լուրերին առ այն, որ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին: Գրառումը՝ ստորև.

«Սկզբում թվում էր, թե Արթուր Դանիելյանի հայրիկի հետ կապված պատմությունն ընդամենը պողոսների վարչապետի փոքրոգությունների և քինախնդրության հերթական դրսևորումներից է: Որովհետև մի տեսակ արդեն սովորական է դարձել, որ պողոսների վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի, կաշկանդված չէ «զավակը ծնողի արածի համար պատասխանատու չէ և հակառակը» քրիստոնեական արժեհամակարգով:

Հիմա համոզված եմ, որ իրական պատճառն այլ է: Ադեկվադներին չեզոքացնելու, լռեցնելու համար շուրջ 2 տարի պողոսների վարչապետը տակնուվրա է արել ամեն ինչ, և Արթուր Դանիելյանի վրա ոչ մի կոմպրոմատ չի գտել: Նույնիսկ իմ վրա ինչ-որ նախնադարյան կորած համակարգիչ «գտավ»: Արթուրի վրա դա էլ չի գտել, և 10 տարի առաջվա ինչ-որ ֆինանսական վեճի «գործով» առողջական խնդիրներ ունեցող հոր անձնագիրը վերցնելով ու արտասահմանում բուժումը շարունակելու հնարավորությունից զրկելով՝ պողոսների վարչապետը փորձում է լռեցնել ու քաղաքական պասիվության մղել Ռոբերտ Դանիելյանի որդուն՝ Արթուրին:

Ինչ արած, տգեղ, բայց արդեն սովորական դարձած քայլ է, որը խարանի նման դաջվելու պողոսների վարչապետի ու նրա սերունդների վրա: Իրեն մնալու է թույնն ու մաղձը, որի մեջ տապակվելով էլ շատ շուտով ավարտելու է իր անփառունակ քաղաքական ուղին: Իսկ արդարությունը հաղթելու է, անկասկած հաղթելու է: Artur Danielyan ջան, հայրիկիդ առողջությանը հետևիր, ամեն բան լավ է լինելու»,- գրել է նա: