|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հայաստանի հավաքականի խաղի մասին խոսել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
Հոլանդացին, մասնավորապես, ասել է, որ իր համար այժմ կարևոր է տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում հավաքական հրավիրված ֆուտբոլիստները:
Այնուհետև նա մեկնաբանել է Ռյազանցևի և Շեշուկովի հրավերքները. «Նախ մեզ համար կարևոր է մարզումային խաղ անցկացնել 11-11, իսկ երկրորդ` ես բազմիցս հետևել եմ այդ ֆուտբոլիստների գործողություններին, և նրանք ապացուցել են, որ լավ խաղացողներ են»:
Վերջում, խոսելով Արշավինի մասին, ասել է, որ, ընդհանուր առմամբ, գոհ է նրա ֆիզիկական պատրաստվածությունից, սակայն «Արսենալի» խաղացողը ունակ չէ 90 րոպե վազել: