Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Կամերունի հետ առանց գոլի ոչ ոքիից հետո մամուլի ասուլիսի ժամանակ գովել է իր սաներին:
«Ինձ դուր եկավ իմ սաների գործելաոճը: Հայաստանի հետ հանդիպմանը խաղադաշտ էին դուրս եկել բոլորովին այլ ֆուտբոլիստներ, իսկ այժմ ես ուրիշներին հնարավորություն ընձեռեցի խաղալ: Մենք նոր դեմքեր ու ոճեր տեսանք: Ես գոհ եմ թիմիս խաղից, պարզապես պետք էր գոլեր խփել»,- ասել է մարզիչը: