կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 22:37
Առանց Կատեգորիա

Առանց Արցախի Հայաստանն ապագա չունի, առանց Հայաստանի Արցախը ներկա էլ չունի. Սպարտակ Սեյրանյան

«Իշխանությունն ինքը պետք է շահագրգրված լինի սադրելու իր նկատմամբ քննադատություն, որպեսզի ստանա այլընտրանքային առաջարկներ և հանրային արձագանք իր վարած քաղաքականության հանդեպ», – այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։

Ըստ Դաշնակցության ներկայացուցչի՝ ոչ ոք, Նիկոլ Փաշինյանից բացի, Հայաստանի քաղաքականության համար պատասխանատվություն չի կրում։ Վարչապետը միայնակ է որոշումներ ընդունում, հետո ստիպված է լինում հետևել՝ արդյոք դրանք կատարվե՞լ են, թե՞ չէ։

«Ում ինչ քննադատում ես, ասում է՝ մենք չենք որոշում, ու բոլորը մատները տնկում, ցույց են տալիս Փաշինյանին, ինչպես մի ժամանակ՝ Սերժ Սարգսյանի նկարը»,- ասել է Սեյրանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: