|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայ արձակը վերելք է ապրում` հաշվի առնելով վերջին 2-3 տարիների մեր գրականությունը: Այսօր շատ ակտիվ են ե'ւ ժամանակակից գրողները, ե'ւ ընթերցողները, եւ գրականագետները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը:
Նա նշեց նաեւ, որ թեեւ ունենք շատ լավ երիտասարդ գրողներ եւ գրականագետներ, բայց չունենք երիտասարդ գրողների շարժում ու քննադատություն:
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը նույնպես նշեց, որ ժամանակակից արձակը վերելք է ապրում: Նա անդրադարձավ նաեւ Բակուր Սահակյանի` «Նեռը իմ մեջ» վեպին` նշելով, որ այդ ստեղծագործությունը համարում է նոր նվաճում:
Վեպի հեղինակն էլ, իր հերթին, նշեց, որ, Նեռ ասելով, պետք չէ հասկանալ մեր պատկերացրած սատանան, քանի որ խոսքն ուրիշ սատանայի մասին է:
«Վեպը սկսել եմ գրել հենց այդ արտահայտությունից /«Նեռը իմ մեջ»/` առանց պատկերացնելու, թե ինչ ընթացք է ստանալու գործը: Սա միգուցե իմ ամենաբարդ, բայց ամենաթեթեւ ստեղծագործությունն է` հեշտ գրվելու առումով»,- ասաց Բ. Սահակյանը: