կարևոր
3163 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 22:53
Հասարակություն

Դրել սատանայի հետ պայմանագիր եք կնքել ու հիմա էլ միջազգային հանրությա՞նն եք դիմում. Արա Վարդանյան

Դրել սատանայի հետ պայմանագիր եք կնքել ու հիմա էլ միջազգային հանրությա՞նն եք դիմում. Արա Վարդանյան

Միևնույնն է, մի օր պատասխան եք տալու, թե «թալանածս» ոնց թշնամուն հանձնեցիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Ազատ ու հավերժ անկախ Արցախի Հանրապետության իշխանություն.

Ինձ իրոք հետաքրքիր է, երբ ազատ և անկախ Արցախի իշխանությունը դիմում է «միջազգային հանրությանը» ու՞մ նկատի ունի։ Չէ լուրջ, ու՞մ...

Ամերիայի՞ն, որը բոլոր հնարավոր ձևերով հասկացնում ա, որ Արցախը պետք է լինի ադրբեջանի կազմում, թե՞ ԵՄ անդամ երկրներին, որոնք հայտարարում եմ, որ ադրբեջանը իրենց էներգետիկ անկախության գլխավոր դերակատարներից է։ Թե՞ Ֆրանսիային, ուր կառավարությունը և սենատը ոչ մի կերպ չեն կարող ընդհանուր լեզու գտնել Արցախի հարցի հետ կապված։

Աշխարհում, ցավոք, կա մեկ երկիր, որը մինչև վերջերս ամեն հնարավորին բան անում էր, Արցախի հարցը առկախված թողնելու համար և այն հայկական պահելու համար։ Անում էր, մինչ այն պահը, երբ ձեր իսկ սատարած նիկոլը (ով հայտարարում ա, որ ձեր կարծիքները նույնական են) բացեիբաց խոստովանեց, որ ճանաչում է Արցախը, որպես ադրբեջանի մաս։

Ռուսը հիմա էլ է պատրաստ օգնել, բայց միայն այն դեպքում, եթե դուք ոչ թե նիկոլ պահեք, այլ ի վերջո բացահայտեք, թե ո՞նց եղավ, որ ձեր իսկ հայրենիքը նիկոլի հրամաններով հանձնեցիք։ Ո՞նց եղավ, որ պատերազմի առաջին իսկ օրվանից իջացրեցիք նախագահականի վրա ծածանվող Արցախի Հանրապետության դրոշը։ Ո՞նց եղավ, որ ռմբակոցվող Ստեփանակերտում ՔՊ-ականները չէին վախում գտնվել միմիայն նախագահականի շենքում, կարծես այն իրենց համար ռմբաապաստարան լիներ։ Կամ օրինակ ասեք, թե այդ օրերին ի՞նչ էր անում աննան, ավինյան տիկոն և այլոք։ Հը, վախու՞մ եք...

Դրել սատանայի հետ պայմանագիր եք կնքել ու հիմա էլ միջազգային հանրությա՞նն եք դիմում։ Ե՞րբ եք դուք սկսելու ոչ թե ունեցվածքը պահելու կռիվ տալ, այլ հայրենիքը փրկելու։ Լավ էլ ի՞նչ պետք ա ձեր գլխին նիկոլը բերի, ի՞նչ...

Դրել սորոսական շներին եք ձեր իսկ մի բուռ հայրենիքում խաղացնում, կարծես թե ամեն բան լավ ա, մնում ա իշխանություն պահեք։

Ափսոս Արցախի Հանրապետության մեր ժողովուրդը, որ ձեր պեսների ձեռքում պատանդ է մնացել։

Արայիկ հիշում ես, որ 2019-ին քո հետ նստած Երևանում սուրճ էինք խմում, դու էլ համոզում էիր, որ նիկոլին չկպնեմ, թե չէ կկալանավորեն։ Ես էլ ասում էի, ջանդամը, թե չեն կալանավորի, եթե Արցախը թուրքին նվեր պետք ա տան։ Հիշու՞մ ես։ Հիմա ո՞վ էր ճիշտ, ես թե դու։

Ի տարբերություն քեզ, ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ հիմնադրամը "թալանողի", "գող ավազակի" պիտակը կրել, բայց քանի շնչում եմ պայքարել Ազատ ու Անկախ Արցախի Հանրապետության համար։

Իսկ դու՞...

Միևնույնն է, մի օր պատասխան եք տալու, թե "թալանածս" ոնց թշնամուն հանձնեցիք։

Հ.Գ. չնայած ում և ինչ եմ ասում։ Մարդ եք ուղարկում որ գնա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Ռուսաստանի խաղաղապահներից բողոքի...»,- գրել է Վարդանյանը։