|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սբ Ֆրանցիսկ Ասիզացու բազիլիկում աշխատող վերանորոգողները Ջոտտոյի որմնանկարում հայտնաբերել են սատանայի պատկերը:
Reuters-ը տեղեկացնում է, որ վերանորոգողների խմբի ղեկավար Սերխիո Ֆուսետին հայտնել է, որ սատանայի պատկերը որմնանկարի այն հատվածում է, որտեղ ներկայացված է Սբ Ֆրանցիսկի կյանքը:
Վերականգնողի կարծիքով` Ջոտտոն հավանաբար ցանկացել է կատակել, սակայն նա սատանայի կերպարը պատկերել է այնպես, որ այն աննկատ մնա:
Բազիլիկը, որտեղ հանգչում են Սբ Ֆրանցիսկի մասունքները, կառուցվել է 12-րդ դարում եւ զարդարված է Ջոտտոյի ու նրա աշակերտների 28 որմնանկարներով: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, որը 1997 թ. երկրաշարժի հետեւանքով դարձել էր վթարային եւ վերանորոգման կարիք ուներ: