Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում ընթացող արտագնա նիստում քննել Ավետիսյանների սպանության գործը:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզել են, որ Պերմյակովի մասնակցությամբ զննման է ենթարկվել նրա կողմից օգտագործվող` odnoklassniki.ru սոցցանցի էջը, արդյունքում` Էական նշանակություն ունեցող փաստեր են ի հայտ եկել: Մասնավորապես` պարզվել է, որ Պերմյակովը միացել է սոցցանցում գործող սատանիստական խմբին, նամակագրություն է ունեցել, պայմանագիր կնքել սատանայի հետ՝ երդվելով զոհաբերել մի քանի կանանց և տղամարդկանց:
Սարգսյանը հայտնեց, որ իրենք միջնորդել են այդ ուղղությամբ քննություն իրականացնել, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ գուցե այդ ուղղությամբ քննություն տանելով պարզվեր հանցագործության շարժառիթը: «Մենք վստահ ենք, որ դա մոտիվ է, եւ նա լրացնում է հետաքննության պակասող օղակը»,- ասաց նա:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ համակարծիք է գործընկերոջ հետ: «Սատանիստական մտածողությամբ մարդը կարող է սվինով գնալ 6-ամսական երեխայի սպանության՝ հանուն «տիրոջ»,- ասաց նա և հավելեց, որ իրենց համար պարզ է, որ Պերմյակովը սատանիստ է: