կարևոր
3151 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 14:18
Քաղաքական

Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն թե մեր բանակի համար լավ լինի. Սուրեն Պապիկյան

Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, միայն թե մեր բանակի համար լավ լինի. Սուրեն Պապիկյան

Մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելիս չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց՝ եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն։

«Պետք է անել համատեղ, բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց նա:

Պապիկյանը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռվացնել բանակից».

«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։

Նա հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ։

«Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։