Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»:
Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կառավարության երեկվա նիստում: Թվում էր՝ «սատանիստական» թեմաներով հերթական հումորն է (մի քանի օր առաջ միանգամից երեք գրառում էր կատարել վարչապետն այս թեմայով), մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին չխնդրեց հաստատել:
Վերջինս ամենայն լրջությամբ ասաց. «Այո, իսկապես մի քանի օր առաջ նման հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ:
Սա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, սա պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, ինչպես անհասկանալի էին նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի բառապաշարն ու խոսելաոճը:
Երբ հարց է բարձրացվում, թե ինչու է մեր հասարակության մեջ միմյանց նկատմամբ այսքան շատ չարությունը, ատելությունը, մաղձը, բավական է միայն նորից դիտել վարչապետի՝ այդ օրվա ելույթները:
Դրանց մեջ, ցավոք, աննկարագրելի ատելություն կար բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում, որոնք համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, որոնք այնպես չեն մտածում, ինչպես իրենք:
Այնինչ, միամտորեն մտածում էինք, որ երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, որ անխտիր բոլորը պետք է լինեն նրա պաշտպանության ներքո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։