Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի` ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելուն: «Ոչ մի խմբավորում կամ պետություն չի կարող արխիվներով ապացուցել Թուրքիայի հասցեին մեղադրանքները: Մուսուլմանների կոտորող Ֆրանսիան չի կարող Թուրքիային դաս տալ: Աքսորն այլ բան է, կոտորածն` այլ: Այդ ո՞ւմ եք ուզում խաբած լինել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Բաշթեփեում Արխիվների զարգազման, թվայնացման և պատմական հետազոտությունների ներդրման գիտաժողովում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը նշել է. «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիային ժողովրդավարության և մարդու իրավունքների դասեր տվողները ունեն արյունոտ անցյալ: Մենք երբեք ներգրավված չենք եղել ցեղասպանությունների, կոտորածների և բռնությունների մեջ և շատ անգամ մենք ենք զոհ եղել: 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազար մարդու սպանողները ֆրանսիացիներն են: Իսկ հիմա վեր են կենում ու մեզ դաս տալիս: Ի՞նչ դաս եք տալիս»:
Էրդողանը նաև հավելել է, որ դեռևս ոչ մի խմբավորում և պետություն արխիվային փաստաթղթերով չի կարողացել ապացուցել Հայոց ցեղասպանությունը: