|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Լոնդոնի «Բոնեմս» աճուրդում ռեկորդային գնով վաճառվել են անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսի (17915-1821) սիրային նամակները:
Բանաստեղծի սիրեցյալ Ֆրենսիս Բրաունին հղված ինտիմ նամակների համար մի ամերիկացի վճարել է ավելի քան 150 հազար դոլար:
Քիթսը հիվանդ էր պալարախտով եւ շատ թույլ էր, որ անձամբ հանդիպեր սիրած էակի հետ, այդ պատճառով զգացմունքներն արտահայտել է 1820 թվականին գրված նամակներում: Մեկ տարի անց բանաստեղծը մահանում է Հռոմում, ուր մեկնել էր բժիշկների խորհրդով: Նրա հետ միասին թաղում են նաեւ Ֆրենսիս Բրաունից ստացված երկու նամակը: