|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ոստիկանությունը որոնումների ընթացքում 150 հազար դոլար է հայտնաբերել Աբդուլհադիր Մաշարիպովի բնակարանում: Տղամարդը կասկածվում է Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակում իրականացնելու մեջ:
Հետաքննության նախնական տվյալների համաձայն` ահաբեկիչն այս գումարը ենթադրաբար ստացել է 39 մարդ սպանելու համար: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Իրավապահ մարմինները կարծիք են արտահայտել, որ ահաբեկչական ակտն իրականացնելու կասկածյալը չի կարողացել վերցնել գումարը բնակարանից, քանի որ ոստիկանությունը լայնամասշտաբ որոնողական գործողություններ է իրականացնելիս եղել նրան գտնելու համար: Սրանից կարող է հետևել, որ Մաշարիպովը հանցագործությունն իրականացրել է գումարի համար, այլ ոչ թե գաղափարական պատճառներով:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ստամբուլի Reina ակումբում զինված հարձակում է տեղի ունեցել: