Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով, նախկին 30 հազարի փոխարեն:
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
«Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետևանքով մահվան ելքով պատահարների մասին։ Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական և կանխարգելող քայլեր։
Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր և ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը»: