|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացի ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հաղորդում են ներկայացրել, որ Աիդա Հովհաննիսյանն իրենցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայություն մամուլի ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աիդա Հովհաննիսյանը խարդախությամբ գումարներ է ստացել ևս 15 անձանցից (ընդհանուր առմամբ` ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար):
Այն անձիք, ովքեր տուժել են Աիդա Հովհաննիսյանի գործունեությունից, կարող են դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: