Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարցում էի ուղարկել տիկին նախարարին, թե՝ ի՞նչ նամակ, գրություն է եկել նախարարությանը, որի հիման վրա էլ այս նախագիծն եք բերել «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Ինձ պատասխանել են, որ չեն կարող տեղեկություն տրամադրել՝ հղում անելով տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա, որն ասում է՝ չենք կարող տեղեկատվություն տալ, որը խախտում է մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ես կրթության նախարարությանը սիրային նամակների մասին չէր, որ հարցում էի ուղարկել։ Այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք՝ ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Մանրամասն՝ տեսանյութում