կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 16:40
Արցախ

150 հազար ԱՄՆ դոլար` Նոր Մարաղայում համայնքային կենտրոնի կառուցմանը

150 հազար ԱՄՆ դոլար`  Նոր Մարաղայում համայնքային կենտրոնի կառուցմանը

«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:

 

Միջոցառմանը ներկա էին Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի աառաջնորդ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովնանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգեւոր հայրեր, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ ու բարերարներ:

 

Երեկույթի ընթացքում հնչեցին ողջույնի եւ երախտագիտության խոսքեր: Ներկայացվեցին Տորոնտոյի հայ համայնքի աջակցությամբ իրականացրած ծրագրերը, որին հաջորդեց համերգային մասը: Ժողովրդական ու դասական գործերով հանդես եկավ սիրված քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը: Համերգի ավարտին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած աճուրդը: Աճուրդի դրվեցին հմուտ դերձակների ընտանիքի կողմից նվիրաբերված սերթուկներ եւ թեւքեր, ինչպես նաեւ սիրված քանոնահարուհու քանոնը, եւ ստացված հասույթը նվիրաբերվեց Հիմնադրամին:

 

Միջոցառման ավարտին հայտարարվեց 150.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտնեց, որ համայնքը շարունակում է նվիրատվություններ անել եւ մինչ hեռուստամարաթոնի օրը նվիրատվությունները կհասնեն իրենց ակնկալած  225.000 ԱՄՆ դոլարի շեմին: