կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 11:11
Հասարակություն

Ճանաչելով ինձ, իմ բառապաշարը` ծիծաղելի է այս ամենը. ՀՊՃՀ ռեկտորն` իր անունից տարածված անբարո նամակների մասին

Ճանաչելով ինձ, իմ բառապաշարը` ծիծաղելի է այս ամենը. ՀՊՃՀ ռեկտորն` իր անունից տարածված անբարո նամակների մասին

Կայքերից մեկում /հարգելի պատճառներով` կայքի լինքը չենք տեղադրում/ հայտնվել են իբրև թե ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան նամակները: Նամակներում եղած ինֆորմացիայի համաձայն` բուհի ռեկտորի և նրա վարչության պետի՝ Ռուզաննա Հայրապետյանի միջև գոյություն ունի սեքսուալ կապ: Նամակներում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որին ուղղված անբարո խոսքեր են հնչում:

 

Այդ կապակցությամբ Հովհաննես Թոքմաջյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ կիբերհարձակում է եղել իր ֆեյսբուքյան էջի վրա, և կոտրել են այն:

 

«Ես արդեն ոստիկանություն եմ դիմել` այդ խնդիրը լուծելու համար: Միևնույն ժամանակ, չեմ կարող շատ լուրջ մոտենալ այս ամենին, քանի որ, ճանաչելով ինձ, իմ բառապաշարը, իմ բարոյական մոտեցումները, ծիծաղելի է այս ամենը: Մարդիկ ուրիշ ձև չունեն պայքարելու, և նրանք, ովքեր բարեփոխումներ չեն ուզում, նման հերյուրանքներ են տարածում»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ այդ նամակագրությունը տարածող կայքերն էլ, իրենց հերթին, իրավունք չունեն դա տարածելու:

 

ՀՊՃՀ պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք. «Սեպտեմբերի 5-ին ջարդվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և նրա անունից տեղադրվել է կեղծ, մտացածին տեղեկատվություն: Այդ պատճառով ժամանակավորապես փակվել է պարոն Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: