24 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.87 |
GBP | ⚊ | 474.21 |
GEL | ⚊ | 145.03 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.24 |
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի նախաձեռնութեամբ շաբաթ, Սեպտեմբեր 16 երեկոյեան Րաֆֆի և Մարալ Սարգիսեանների բնակարանում կազմակերպուել էր հանգանակային ձեռնարկ շրջանի կազմակերպութեան ազգային և համայնքային ծառայութիւնների օգտին:
Միջոցառմանը ներկայ էին աւելի քան հարիւր ընկերներ և բարեկամներ: Օրուայ հանդիսավարն էր կենտրոնական կոմիտէի անդամ՝ Յովիկ Սալիպան: Նա թէ իր բացման խօսքի մէջ գնահատեց բոլոր այն անձանց որ այս դժուարին օրերին կանգնած են կազմակերպութեան կողքին և կոչ արեց բոլորին որ շարունակեն իրենց նուիրաբերումը յօգուտ մեր ազգին ու հայրենիքին: Ներկաներին իրենց ներկայութեան և շրջանիս աշխատանքները հովանաւորելու համար ողջունեց կենտրոնական կոմիտէի ատենապետ Տարօն Տէր Խաչատուրեանը, որը նաև հակիրճ կերպով ներկայացրեց մեր երկրի, ժողովրդի և ինչու չէ համայնքի քաղաքական և հոգեմտաւոր կացութիւնը յատկապէս 44-օրեայ պատերազմի ու նրա հետևանքների լոյսի տակ:
Միջոցառման առաջին բաժինը սկսուեց դուդուկի նուագակցութեամբ, որին փոխարինեցին հայազգի լեգենդար երգիչ Յարութ Փամբուկճեանը և յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգիսեանը: Յարկ ե նշել, որ զոյգ երգիչները իրենց սիրայօժար մասնակցութեամբ իրենց նպաստը բերին հանգանակային միջոցառման յաջողութեանը:
Ազգային և յեղափոխական երգերի, ոգու և նուիրաբերումի սքանչելի երեկոյ կայացաւ Սարգիսեանների բնակարանում, ուր աւելի քան 150 հազար դոլար հանգանակուեց համայնքային և ազգային աշխատանքների համար: