Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում տեղի ունեցող բացասական երեւույթները ոչ թե կրոնական, այլ ազգայնական ծագում ունեն: Այդ մասին, ըստ WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերի, ասել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը Ստամբուլում այն ժամանակ ԱՄՆ ավագ հյուպատոս Դեբորահ Ջոնսի հետ զրույցում, որն այնուհետեւ զեկույց է ուղարկել Վաշինգտոն։
«Ես դեմ եմ, որ ազգային փոքրամասնություններին Թուրքիայում որպես կրոնական համայնք են ներկայացնում։ Հայերն այս տարածքում ապրում են 4 հազար տարուց ավելի, եւ շատ ցավալի է, որ հիմա նրանք հայտնվել են կրոնական համայնքի կարգավիճակում»,- ասել է Դինքը։
Խմբագիրը նշել է, որ ազգայնականության դրսեւորումները հեշտությամբ կառավարվում են «խորքային պետության» կողմից, թեեւ 30 տարի առաջվա եւ ներկայիս Թուրքիայի միջեւ մեծ տարբերություն կա։ «30 տարի առաջվա վարչապետ Էրբաքանը քրիստոնյաների թշնամին էր եւ չէր ճանաչում եվրոպական արժեքները։ Սակայն հիմա կա իսլամական արմատներով մի կուսակցություն («Արդարություն եւ զարգացում»), որն ամրացնում է Թուրքիայի կապերը Արեւմուտքի հետ»,- ասել է Հրանտ Դինքը եւ հավելել, որ քեմալականները ժողովրդավար չեն. «Նրանց իշխանության օրոք ես հայ լինելու համար դատվել եմ, իսկ այս իսլամական իշխանությունների օրոք նման բանի չեմ հանդիպել»: