Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադարձել է Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին: Ի հայտ է եկել Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի` պետքարտուղարությանն ուղղված նամակը, որտեղ խոսվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամագրվելու փաստի մասին:
«Վարչապետ Սարգսյանի եւ երկու նախարարների որոշումը` անդամագրվել կառավարող Հանրապետական կուսակցությանը, Երեւանում քաղաքական զրույցների տեղիք է տալիս: Որոշ մարդիկ դիտարկում են այս անսպասելի որոշումն իբրեւ քայլ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից` ուժեղացնել սեփական դիրքերն ու զսպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավակնությունները: Այլ կարծիքի համաձայն, այս քայլով վարչապետը մտադիր է պահել մրցակիցներին տարածության վրա եւ ավելի անվտանգ դարձնել սեփական դիրքերը…»,- նշված է նամակում:
«Հայաստանի վարչապետի հաջորդ հնարավոր թեկնածուն համարվում է Հովիկ Աբրահամյանը` հեռու գնացող ծրագրեր ունեցող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կազմակերպել էր Սերժ Սարգսյանի նախընտրական արշավները 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Աբրահամյանի նպատակները, ըստ վերլուծաբանների, ավելի ակնհայտ դարձան այն բանից հետո, երբ իր որդին ամուսնացավ Հայաստանում ամենահայտնի եւ ամենահարուստ մագնատի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր հետ:
Գագիկ Ծառուկյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը: Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Աբրահամյանն ու Ծառուկյանը համաձայնեցնում են իրենց քաղաքական գործունեությունը Քոչարյանի հետ, որպեսզի մարտահրավեր նետեն նախագահ Սարգսյանին այն դեպքում, եթե նախագահը որոշումներ ընդունի, որոնք «հակասում են Հայաստանի ազգային շահերին»,- գրում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ու մեկնաբանում.
«Մենք կարծում ենք, որ, տեղավորելով վարչապետին եւ նրա կողմնակիցներին կառավարող ՀՀԿ-ի «տանիքի ներքո», նախագահ Սարգսյանը փաստացի հասկացնում է, որ վարչապետի դեմ արշավը մեծ հաշվով կուսակցությունը քանդելուն ուղղված քայլ է, որն ուղղված կլինի իր դեմ: Այս ներքաղաքական «հաղորդագրությունը» հասցեագրված է այն անձանց, ովքեր ցանկանում են վարչապետ դառնալ, ավելին` նրանց, ովքեր չեն հավանում ղարաբաղյան հարցով տարվող քաղաքականությունը…
Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում զրոյական վիճակից հետո նախագահն ուղղակի պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի իր դիրքերն ու շարունակի վերահսկել ներքին քաղաքական վիճակը: Այդ անելու միջոցներից մեկն էլ վարչապետին ուժեղ քաղաքական ֆիգուր սարքելն է, ինչն էլ կարող է իր համար ապահով թիկունք ստեղծել: Բացի այդ, դա կամրապնդի հենց վարչապետի քաղաքական դիրքերը, ինչն էլ նրան բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտ իշխանություն կտա»: