Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 01:40
Առանց Կատեգորիա

Wikileaks. Վրաստանում վիճելի հայկական եկեղեցիների մասին

Wikileaks. Վրաստանում վիճելի հայկական եկեղեցիների մասին

Wikileaks կայքում հրապարակվել են Վրաց պատրիարք Իլյա Բ-ի եւ Վրաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Թեւթի հանդիպման մանրամասները: Փաստաթուղթը թվագրված է 2008-ի դեկտեմբերի 22-ով:

Իլյա Բ-ն դեսպանի հետ խոսել է Վրաց ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների միջեւ առկա խնդիրների, այդ թվում` Վրաստանի տարածքում գտնվող վիճելի եկեղեցիների մասին:

Իլյա Բ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ 2-րդի թաղման ժամանակ հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, եւ վերջինս բարձրացրել է Թբիլիսիի Նորաշենի եկեղեցու հարցը ու պահանջել որքան հնարավոր է շուտ կարգավորել խնդիրը` հայկական եկեղեցուն հանձնելով այն: Պատրիարքն, ի պատասխան, առաջարկել է գիտնականների հանձնաժողով ստեղծել, սակայն կաթողիկոսը հրաժարվել է այդ գաղափարից: «Գարեգին Բ-ն համարում է, որ այդ հարցերը Իլյա Բ-ն ընդունում է միանձնյա»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է նաեւ, որ Իլյա Բ-ն Նորաշենի եկեղեցու խնդրի լավագույն լուծումը համարել է այն թանգարան դարձնելը:

Իլյա Բ-ի խոսքով` Հայոց կաթողիկոսը փորձում է ավելի սրել իրավիճակն իր հետեւորդների շրջանում: Նաեւ Վրաց պատրիարքը ԱՄՆ դեսպանին ասել է, որ Գարեգին Բ-ի անհամբերությունը պայմանավորված է ռուսական ազդեցությամբ, քանի որ նրա եղբայրը Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն է (ի դեպ, դեսպանատան մեկնաբանությունը. «Մենք չենք կարող դա հաստատել, Իլյա Բ-ն էլ չշարունակեց զրույցը, թե ինչպես է Ռուսաստանն ազդում Գարեգին Բ-ի վրա»):

Իլյա Բ-ի հայտարարությամբ` եկեղեցիների հարցում ինքը նախընտրում է Գարեգին Բ-ի նախորդի մոտեցումը, քանի որ Ամենայն հայոց նախկին կաթողիկոսը այսպես չէր լարի իրավիճակը «ինչ-որ 1-2 եկեղեցու պատճառով»: