|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հաջորդ փաստաթուղթը, որ կհրապարակի WikiLeaks-ը, կվերաբերի Իսրայելին: Մասնավորապես` 2006թ. Լիբանանի պատերազմին եւ Դուբայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մահմուդ ալ-Մաբուհի սպանությանը, որում ՀԱՄԱՍ-ը մեղադրում է իսրայելական հետախուզությանը` «Մոսադին», հայտարարել է Ջուլիան Ասանժը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով` հրապարակվել է թվով 3700 փաստաթուղթ, ինչը կազմում է WikiLeaks-ի տրամադրության տակ եղած տեղեկությունների ընդամենը երկու տոկոսը: Փաստաղթերի մեծ մասի աղբյուրը Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատունն է: Ասանժն ասել է, որ Իսրայելի ներկայացուցիչները իրեն չեն խնդրել հրաժարվել հրապարակումից: