Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ը հրապարակել է ամերիկյան Գուանտանամո զինվորական բանտի 779 նախկին եւ ներկայիս բանտարկյալների գաղտնի դոսյեները:
Փաստաթղթերից երեւում է, որ տարբեր ժամանակահատվածներում բանտում պահվել են տասնյակ անմեղ մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Կայքի տվյալներով` Գուանտանամոյի 779 բանտարկյալներից 220-ը ճանաչվել են վտանգավոր ահաբեկիչներ, 380 մարդ աֆղանցի եւ պակիստանցի շարքային գրոհայիններ են եղել, իսկ 150-ը` խաղաղ բնակիչներ:
Ամենաերիտասարդ բանտարկյալը եղել է 14 տարեկան, ամենատարիքովը` 89:
Ներկայումս Գուանտանամոյում պահվում է 180 բանտարկյալ:
Ըստ փաստաթղթերի, բացի ամերիկյան հատուկ ծառայություններից, բանտարկյալներին հարցաքննել են նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ալժիրի, Հորդանանի, Եմենի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թունիսի եւ Ռուսաստանի:
Պենտագոնը եւ ԱՄՆ պետդեպարատամենտը դժգոհել են, որ բանտի վերաբերյալ Wikileaks-ի գաղտնազերծած տեղեկությունները տպագրվել են նաեւ մի շարք ԶԼՄ-ներում: «Այդ փաստաթղթերը գաղտնի տեղեկատվություն են պարունակում Գուանտանամոյի նախկին եւ ներկայիս բանտարկյալների մասին, եւ մենք վճռականորեն դատապարտում ենք այդ նրբանկատ տեղեկատվության արտահոսքը»,- ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեֆ Մորելի եւ Գուանտանամոն փակելու հարցով հատուկ դեսպան Դենիել Ֆրիդի հայտարարության մեջ: