կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 11:21
Առանց Կատեգորիա

WikiLeaks-ը Իլհամ Ալիևի ամառանոցի մասին

WikiLeaks-ը Իլհամ Ալիևի ամառանոցի մասին

WikiLeaks-ը հրապարակել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Դոնալդ Լուի նամակը, որում նկարագրվում է նախագահ Իլհամ Ալիևի, ՎՈՒԱՄ երկրների ղեկավարների, ինչպես նաև արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հանդիպման վայրի` Իլհամի ամառանոցի մասին:

«Ալիևը նրանց առաջարկել էր ընթրել իր անձնական ամառանոցում, որը գտնվում էր Բաքվի մոտակայքում` Մարդաքյան գյուղում: Հյուրերի թվում էին Վրաստանի նախագահն ու նրա տիկինը, Ուկրաինայի նախագահը, Մոլդովայի վարչապետը, Բուլղարիայի փոխնախագահը, Լիտվայի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Քրամերը: Հյուրերին վիլլա էին հասցրել շատ շքեղ ավտոբուսով: Ալիևն անձամբ հպարտությամբ ցուցադրել էր իր ամառանոցը` կառուցված 2007-ին: Հյուրերին դիմավորում էր նաև նրա տիկինը` Մեհրիբան Ալիևան:

Ինչ վերաբերում է վիլլային, ապա այն ճնշում էր իր զարդաքանդակներով ու արևելյան շքեղությամբ: Օրինակ` այնտեղ կային մի քանի ստորգետնյա սաունաներ, հսկայական ծածկված լողավազան, ոսկեզօծված ցայտաղբյուրներ: Ամառանոցի դիզայնը գծել էր նախագահական պալատի դիզայները:

Իլհամն ու Մեհրիբանը շատ են հպարտացել, որ կարողացել են ապշեցնել իրենց հյուրերին ամառանոցի շքեղությամբ: Այդ պահին Լիտվայի նախագահ Վալդիս Ադամկուսը շշնջացել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրամերի ականջին. «Եթե ես ինձ թույլ տայի այս ամառանոցը հիշեցնող ինչ-որ բան ունենալ, ինձ վաղուց վռնդել էին իմ աշխատասենյակից»:

Այս ամառանոցի շքեղությունն անգամ վկայությունն է այն վիհի, որ կա Ալիևի և ադրբեջանցի ժողովրդի միջև»,- գրում է Դոնալդ Լուն: