|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Անցյալ տարի Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանագիր են կնքել, ըստ որի` 5 տարվա ընթացքում Թուրքիայում կառուցվելու է 3 ատոմակայան:
Սակայն Հունաստանը կտրականապես դեմ է դրան` հաշվի առնելով այն հանգամանքը, որը Թուրքիան երկրաշարժավտանգ գոտում է: Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասն ասել է. «Հիմա, երբ Ճապոնիայում տեղի ունեցածը մեզ բոլորիս ցնցել է, նոր ատոմակայանի կառուցումն անիմաստ է: Թուրքիայի նախագահը պետք է լուրջ մտածի այդ մասին, իսկ ԵՄ-ն պարտավոր է միջամտել ու կանխել այդ քայլը»:
Անցած շաբաթ Անկարան հայտարարել էր, որ Ճապոնիայում տեղի ունեցած ատոմային ճգնաժամի պատճառով Թուրքիան չպետք է հրաժարվի իր նախաձեռնությունից: «Սխալ կլիներ հրաժարվել այդ գաղափարից: Առանց ռիսկի ներդրում չի լինում»,- ըստ «Զամանի»` ասել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: