Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է օդանավերի շարժիչների մատակարարումը «անորոշ կերպով օգտագործող երկրներին» այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերում. հայտնում է «Военное обозрение» թելեգրամյան ալիքը։
Քվեբեկում տեղակայված ընկերությունը, որն ավելի հայտնի է իր Ski-Doo և Lynx ձյունագնացներով, հայտարարել է, որ անցած շաբաթվա վերջին տեղեկացել է, որ իր Rotax ավստրիական դուստր ձեռնարկության կողմից արտադրված ինքնաթիռների շարժիչներից մի քանիսը տեղադրվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում: Դրանից հետո սկսվել է հետաքննություն:
Ուկրաինան այժմ կարող է զբաղեցնել դատարկ տեղը թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչներ տրամադրելու հարցում. համապատասխան բանակցություններն արդեն կայացել են: