|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թող Ադրբեջանը Հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ արձագանքելով Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։
Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր միջոցառում։ Մարտիրոսյանը վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ նրան հայտնել են, որ նույն ծավալի աշխատանքների իրականացման համար իրենցից կպահանջվեր 6 տարի։
Նա համոզված է, որ իրականացված աշխատանքը բարձր գնահատականի կարժանանա ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հերթական այցելությունների ընթացքում։